Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել` կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին ասված է ապրիլի 4-ին նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հրամանագրի համաձայն` նախագահը որոշել է նաև. «Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Ուշագրավ է, որ հրամանագիրը նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց միայն ապրիլի 4-ին օրվա երկրորդ կեսին:

Ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հանրապետության ղեկավարը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Մեկնաբանել