Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպումը՝ ապրիլի 17-ին

Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի արտաքին գերատեչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին: հանդիպման անցկացումը պաշտոնապես հաստատել է Եվրամիությունը:

«Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կմասնակցի Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հանդիպմանը, որը կկայանա Ժնևում՝ ապրիլի 17-ին՝ Ոիկրաիայում ճգնաժամի քննարկման համար»,- ասված է ԵՄ-ի հաղորդագրությունում:

Ուկրաինայում լարվածությունը թուլացնելուն ուղղված ուղղակի բանակցություններ անցկացնել՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության մասնակցությամբ,առաջարկել էր Ջոն Քերին՝ ապրիլի 7-ին Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Ապրիլի 8-ին Ռուսաստանի արտգործնախարարը հաստատել էր, որ Մոսկվան պատրաստ է դիտարկել Ուկրաինայում իրադրության շուրջ բանակցությունների բազմակողմ ձևաչափը։

Ուկրաինայի արևելքում լարված իրադրություն է՝ սկսած ապրիլի 6-ից, երբ ռուսամետ ակտիվիստները կառավարական շենքեր գրավեցին Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում։ Ռուսամետ տրամադրություններ ունեցող ցուցարարները պահանջում են դաշնայնացում և անգամ՝ Ռուսաստանին միացում։ Ապրիլի 7-ին դաշնայնացման կողմնակիցները հայտարարեցին Դոնեցկի ժողովրդական հանրապետություն և Խարկովի ժողովրդական հանրապետություն ստեղծելու մասին։

Ապրիլի 11-ին՝ ավելի վաղ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում ուժ կիրառել վարչական շենքերն ազատելու համար, սակայն Կիևի համբերությունը «անսահման չէ»:

Մեկնաբանել