Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի իր աշխատանքները դիվանագիտական ոլորտում: Այս մասին ապրիլի 13-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերի ավարտից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նույն մամուլի ասուլիսին Շարմազանովը հայտնել էր, որ Հայաստանի 13-րդ վարչապետ է դառնում Հովիկ Աբրահամյանը:

Ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,- ասել էր Շարմազանովը:

Մեկնաբանել