14 ապրիլ, 2014 14:49

Ուկրաինան՝ մահացու վտանգի մեջ. Սաակաշվիլի

Ուկրաինան առնվազն մեկ օրվա մեջ պետք է դիմադրություն ցույց տա ռուսական ագրեսիային, հակառակ դեպքում նա կառերեսվի պետականության կորստի վտանգին: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:
«Եթե գալիք օրերին Ուկրաինան իսկական դիմադրություն ցույց չտա, կկորցնի իր տնտեսական հզորության 40%-ը՝  երկրի արդյունաբերական արևելքի տեսքով և իրապես կհայտնվի պետականության կորստի ընդհանուր հեռանկարի առջև»,- ասել է  Սաակաշվիլին:
Նրա կարծիքով՝ Ուկրաինան մահացու վտանգի մեջ է և նրա բոլոր հայրենասերները պետք է գործեն առանց հապաղման՝ չհստակեցնելով կոնկրետ գործողությունները: