Վրաստանում տեղական ընտրությունները՝ հունիսի 15-ին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցակցման հրամանագիր է ստորագրել: Դրանք ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, տեղի կունենան 2014թ. հունիսի 15-ին: Ընտրությունների անցկացման օրը հաստատավել է Վրաստանի կառավարության ապրիլի 14-ի նիստին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ վերջին անգամ Վրաստանում տեղի են ունեցել 2010թ., որի արդյունքում քաղաքային խորհուրդներում տեղերի մեծամասնությունը ստացավ այդ ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Մեկնաբանել