Փաշինյանը կալանավայրեր է այցելել

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին այցելել է «Վարդաշեն» ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ և տեսակցել է մի շարք կալանավորների:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Ապրիլի 15-ին այցելեցի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քհկ-ներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սևակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:

Հանդիպեցի նաև ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ:

Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը: Թերևս՝ հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը»:

Մեկնաբանել