Հայաստանն ու Վրաստանը կկապվեն նոր բարձրավոլտով

Ապրիլի 16-ին Հայաստանը և Վրաստանը 500 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման մասին լրացուցիչ պայմանագիր են ստորագրել: Փաստթուղթը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Սահակ Աբրահամյանը, իսկ վրացական կողմից՝ «Վրաստանի պետական էներգահամակարգ» ընկերության վարչության նախագահ Սուլխան Զումբարիձեն, ասված է վրացական ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ստորագրված լրացուցիչ պայմանագրով նախատեսվում է 500 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում՝ նախկինում նախատեսված 400 կՎ-ի փոխարեն, ինչպես նաև Հայաստանի տարածքում բարձրտեխնոլոգիական սարքավորման տեղադրում, որը հնարավորություն կտա համապատասխանեցնել երկու երկրների էներգետիկ համակարգերը, ավելացնել էլեկտրահաղորդման գծի թողունակությունը և կնպաստի համակարգի կայունության ապահովմանը:

Վրացական կողմն արդեն ավարտել է նախագծի նախապատրաստական և իրականացման աշխատանքների մեծ մասը, և միայն պետք է կառուցվի 40 կմ-անոց 500 կՎ լարման էլկտրահաղորդման գիծը:

Հայաստանում տեղադավելիք բարձրատեխնոլոգիական սարքավորումը կլինի երկրորդը Կովկասյան տարծաշրջանում՝ Ախալցխայում գործող և Թուրքիայի էներգահամակարգին միացված նման սարքավորումից հետո: Նախագծի առաջին փուլը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ, երկրորդ փուլը՝ 2022թ.: «Հայաստանին և Վրաստանին կապող էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը չափազանց կարևոր է երկու երկրների էներգահամակարգերի հզորացման և էներգետիկ կայունության ու անկախության ապահովման համար: Մենք հաջող կհամագործակցենք Հայաստանի մեր գործընկերների հետ և հույս ունենք, որ նախագիծը հաջողությամբ կիրկանացնենք»,-ասել է Զումբարիձեն:

Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման երրորդ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը պետք է ավարտված լիներ դեռ 2007թ. գարնանը։ Նախատեսվում է, որ հայկական կողմը նախագածի իրականցման համար պետք է օգտագործի գերմանական KfW բանկի հատկացրած միջոցները՝ մինչև 75 մլն եվրո:

Մեկնաբանել