Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանին կընդունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի կունենան Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։