11 մայիս, 2014 10:00

Որոշակի հերթականությամբ վեցերորդ կետը պետք է նկատել առաջինը. Շ. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Որոշակի հերթականությամբ վեցերորդ կետը պետք է նկատել առաջինը» վերնագրով հոդված է հրապարակել, որում անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ունեցած ելույթին: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Ամերիկացի համանախագահ Ուորլիքի հրապարակումները հասկանալիորեն մեծ արձագանգ գտան: Ամենայն հավանականությամբ, Ուորլիքի կամ ավելի ճիշտ պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքն էլ մադրիդյան սկզբունքները վերստին քաղաքական շրջանակների կողմից շրջանառության մեջ դնելն է և բանակցային գործընթացին իբրև առանցքայիննախագիծ վերադարձի ապահովումը: Թվում է, թե այստեղ էական չէ նաև սկզբունքների առաջին կամ նորացված տարբերակի տարբերությունը: Հիմնականում մադրիդյան սկզբունքների վերաբանեցման միտումն է, որ հայտարարում է ամերիկացի համանախագահը:

Հայկական բազմակողմանի արձագանգները պետք է նկատել տեղին, հիմնավորյալ և իրար լրացնող, եթե նկատի ունենանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Հայ դատի գրասենյակների հայտարարությունները:

Ամերիկացի պաշտոնատարի կամ պաշտոնական Վաշինգտոնի (թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և թե՛ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեցին ամերիկացի համանախագահիհայտարարությունը) վեց կետերը մեկ առ մեկ լույսի են բերում և վերստին ընդգծում մադրիդյան սկզբունքների վերաշրջանառության մոտեցումը: Կետերի հաջորդականությունը որոշ տրամաբանություն է հուշում. ինչ էլ լինի, համաձայնելիների առաջնահերթության կարգի գաղափարը ուրվագծվում է քաղաքական վերլուծումներում: Միշտ չէ սակայն, որ առաջնային նշանակություն ունեցող հարցը, ներկայացնողի համար անպայման իբրև առաջին կետ է գրառվում:

Ուորլիքի բառերով`

«Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.

Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվիփոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ,որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքիբացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովի, բայց այն չիկարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղխաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Առանց «որոշակի հերթականության» ասելաձևը իր վրա է հրավիրում որոշակի խորհրդածություն: Հերթականությունը նման դեպքերում շատ կարևոր է. Ուորլիքը տեղում հանկարծակիպատասխան տալու կացության մեջ չէ, ոչ էլ ընդհանուր անպաշտոն զրույցի ընթացքում, որպեսզի հարցերի առաջնահերթության հերթականությունը խախտի: Պատրաստված, գրավորզեկուցումը որոշակի հերթականության օրինաչափությունը պահած կլինի անպայման: Իսկ այստեղ, նախապես պատրաստված զեկուցումում, երբ ի սկզբանե հայտարարվում է «առանցորոշակի հերթականություն»-ը, դա նշանակում է, որ հերթականությունը շատ ուսումնասիրված գրառված է: Այս ինքնամատնումը ինքնին մտածել է տալիս, որ հերթականությունը պետք էփորձենք դիտարկել շրջված կարգով:

«Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղխաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Ճիշտ այստեղ, թվում է թե կենտրոնացել է Ուորլիքի պետության շահագրգռվածությունը: Անվտանգության միջազգային երաշխիքներն ու խաղաղապահ գործողությունը Ուորլիքիներկայացրած քաղաքական շրջանակների համար կիրականանա միջազգային խաղաղապահ ուժերի, գուցե նաև ՆԱՏՕ-ի զորամիավորումների տարածաշրջան տեղակայումով: Այստեղէ աշխարհաքաղաքական թեժ օրակարգի վերածված Արևմուտք-ռուսական ազդեցության գոտիների պահպանման կամ գրավման պայքարի մադրիդյան բանաձևը:

Ադրբեջանի արտգործնախարարը անորոշ հերթականությունը ճիշտ էր ընկալել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանգերգից հետո հատուկ ձևով ընդգծել է. «Հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարների տեղակայում»:

Վերադառնանք «վերջապես վեցերորդ կետ»-ին` վերահամոզվելու համար, որ Ուորլիքի ներկայացրած պետության համար Արցախի հակամարտությունը շահարկման նյութ էտարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Որոշակի առաջնահերթ հերթականությամբ: