Իրանը խոստանում է բաց լինել Վիեննայի բանակցություններում

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցուցադրել իր դիրքորոշման անկեղծությունը «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) հետ միջուկային խնդրի շուրջ Վիեննայում առաջիկա բանակցությունների ժամանակ՝ հաղորդում է AP-ն:

Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա Վիեննայում՝ մայիսի 13-16-ը:

«Մենք բանակցությունների սեղանի շուրջ քննարկման համար բացի թափանցիկությունից առաջարկելու ուրիշ ոչինչ չունենք»,- ասել է Ռոհանին՝ խոսելով առաջիկա բանակցությունների մասին:

2013թ. նոյեմբերին կողմերը պատմական համաձայնության եկան միջուկային խնդրի շուրջ: Այսպես՝ Իրանը համաձայնեց հրաժարվել ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգեր տեղադրելուց, թույլ տալ միջազգային տեսուչներին մուտք ունենալ իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև սառեցնել ծանր ջրի վրա ռեակտորի կառուցումը: Փոխարենը՝ Իրանը տնտեսական պատժամիջոցների մասնակի թուլացում կստանա: Անցումային պայմանավորավածություննները սկսել են գործել 2014թ. հունվարի 20-ից: ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատու է Իրանի կողմից պայմանավորվածությունների իրականացումը վերահսկելու համար:

Մեկնաբանել