Պաշտոնյաների ծախսերը թաքցնող օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովը մայիսի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել էր կառավարությունը:

Նախագիծն ընդունվել է ձայների 65 կողմ, 40 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ է քվեարկել միայն Հանրապետական խմբակցությունը:

Կառավարությունն առաջարկվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները նույնպես ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:

Նախագծի շուրջ խորհրդարանում թեժ քննարկում էր ծավալվել մայիսի 15-ին: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել