Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 17-ի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։
Վարչապետի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։
Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ։
Գործադիրի ղեկավարի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Կառավարությունը մայիսի 15-ի նիստում որոշում էր ընդունել Արմեն Ղուլարյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին ` իր դիմումի համաձայն: