Վրաստանում փլվածքի վայրից ՀՀ քաղաքացիներ են տարհանվել

Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ալեքսանդր Չիկաիձեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:

Մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի հետևանքով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է:

Մայիսի 17-ի ժամը 21.31-ի դրությամբի աղետի գոտուց անվտանգ տարածք է տեղափոխվել ՀՀ 7 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել)՝

1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.

Մայիսի 18-ին՝ ժամը 11:37-ին, աղետի գոտուց անվտանգ տարածք է տեղափոխվել ՀՀ ևս 4 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել )՝

1.Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)

2.Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)

3.Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)

4.Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ. )

Մեկնաբանել