Լարսը փակ է

Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ: Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, մայիսի 19-ին` ժամը 18.30-ի դրությամբ, վթարավերականգնողական աշխատանքները ճանապարհին շարունակվում են:

Մայիսի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճանկերի դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել):

Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09:20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:

Փլվածքի հետևանքով վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն էլ հայտարարել էր, որ մայիսի 17-ին փլվածքի հետևանքով անհետ կորածները յոթն են:

Մեկնաբանել