Բրազիլիայի ոստիկանությունը գործադուլի է դուրս գալիս

Քաղաքացիական ոստիկաններին անցյալ շաբաթ Ռեսիֆում հանձնարարվել էր պարակել փողոցներում, մինչ տեղի ռազմական ոստիկանությունը գործադուլ էր անում

Հազարավոր ոստիկաններ Բրազիլիայի առնվազն 14 նահանգում սկսում են մեկօրյա գործադուլ՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը մինչև 80%, հաղորդում է BBC-ն։

Գործադուլը կընդգրկի Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո քաղաքները, որոնցում անցկացվելու են Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման և փակման խաղերը։

Առաջնության մեկնարկին մեկ ամսից էլ քիչ է մնացել․ 2014թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բացվելու է հունիսի 12-ին։

Բրազիլիայի իշխանությունները տեղեկացրել են, որ գործադուլին մասնակցելու է միայն քաղաքացիական ոստիկանությունը, որը զբաղվում է քրեական գործերի հետաքննությամբ։

Ռազմական ոստիկանությունը, որը պարեկում է փողոցներում, և դաշնային ոստիկանությունը, որը վերահսկում է սահմանները, հայտնում են, որ չեն ծրագրում որևէ ակցիայի իրականացում մինչև Աշխարհի առաջնության ավարտը։

Մեկնաբանել