Ադրբեջանում համաներումը քաղբանտարկյալների վրա չի տարածվել

Այսօր՝ մայիսի 7-ին, Ադրբեջանի Միլի մեջլիսը համաներման մասին ակտ է ընդունել, որի հեղինակը Ադրբեջանի առաջին տիկին, մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևան է: Համաներումն արվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ, հաղորդում է contact.az-ը:

Ակտը տարածվում է 9 հազ. դատապարտայլի վրա, որից 2 հազ.-ը ազատ կարձակվի:

Մի շարք իրավապաշտպանների և փաստաբանների կարծիքով՝ փաստաթուղթը հիասթափեցնող է, քանի որ դրանով քաղբանտարկյալների հացը չի լուծվել:

Բացի այդ՝ համաներումը, ինչպես 2007թ. և 2009թ. , հետաքննության փոլում ներգրավված կամ արդեն դատարանի առջև կանգնած անձնաց վրա չի տարածվել:

Այն չի ընդգրկում նաև հոդվածները, ըստ որոնց դատապարտվել են քաղաքական, քաղաքացիական, կրոնական ակտիվիստներն ու լրագրողները:

Մեկնաբանել