Վրաստանը նշում է Անկախության օրը

Մայիսի 26-ին Վրաստանը նշվում է Պետական անկախության օրը: 1918թ. մայիսի 26-ին Թբիլիսիում Վրաստանի Ազգային խորհուրդը պետական անկախության մասին ակտ է ընդունել և երկիրը անկախ է հռչակել:

Անկախության 96-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ը ոչ աշխատանքային օր է Վրաստանում հայտարարվել, և տոնական միջոցառումներ են անցկացվում երկրի 12 քաղաքներում: Ընդ որում՝ Վրաստանի մշակույթի նախարարության հաղորդմամբ բոլոր քաղաքներում միջոցառումները տեղի կունենան նույն սցենարով:

Այս տարվանից սկսած՝ Անկախության օրը ռազմական շքերթներ չեն անցկացվի, սակայն տոնական միջոցառումներում ռազմական տարրեր կընդգրկվեն: Այսպես՝ Թբիլիսում զինվորականները Ազատության հրապարակում երդման արարողություն կանցակցնեն, Ռուսթավելիում տեղի կունենան Վրաստանի ռազմական արդյունաբերության արտդրանքի ցուցահանդես և այլն:

Մեկնաբանել