Հալեպում հայ է զոհվել

Մայիսի 17-ին Հալեպի Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռների հետևանքով վիրավորված Նուրադ Մարգեյանը մահացել է։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Նուրադը նույն օրը փլատակների տակ զոհված Հարութ Մարգեյանի մայրն է։

Նուարդի հուղարկավորությունը կատարվելու է մայիսի 21-ին Հալեպի ՍԲ Աստվածածին եկեղեցում։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել