Վարչապետը կմեկնի Մինսկ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Կառավարական պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, տարածքային կառավար­ման նախարարության միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Մեկնաբանել