Քրեական գործ՝ Ադրբեջանում ՀԿ-ների դեմ

Մայիսի 29-ին ադրբեջանցի լրագրող Այնուր Իմրանովան հարցաքննության է ենթարկվել Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննչական վարչությունում՝ որպես վկա: Նրանից հետաքննության գաղտնիքի չհրապարակման ստորագրություն է վերցվել, հաղորդում է contact.az-ը::

Լրագրողի խոսքով՝ իրեն մանրամասն հարցաքննել են՝ վճարել է արդյոք նա հարկերը İnternational Media Support դանիական ընկերությունից ստացված հոնորարից:

Ցուցմունքները վերցվել են մի շարք տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների դեմ հարուցված քրեական գործի շրջանակում՝ ծառայողական լիազորությունների չարաշահում և պաշտոնեական կեղծիքներ հոդվածներով:

Անցած շաբաթ կալանք է դրվել Իմրանովայի բանկային հաշվի վրա և նա չի կարողացել ստանալ 1683 եվրո դրամաշնորհ լրագրողական հետաքննության համար: Հետաքննությունը այդ գումարը քրեական գործի առարկա է համարում:

Իմանովայի խոսքով՝ իրեն չեն հստակցեցրել՝ իր հաշիվները կապարգելակվեն և կկարողնա ինքը մեկնել երկրից, թե՝ ոչ:

Լուսանկարը՝ Իմրանովայի Facebook-ի էջի

Մեկնաբանել