6 հունիս, 2014 19:00

Ինչպե՞ս հարմարեցնել սահմանադրությունն օլիգարխներին

Հունիսի 6-ին, սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։ Օրվա բանախոսը նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն էր, որը ներկայացնում էր ընտրական իրավունքի և ընտրական համակարգի խնդիրները։