Ոսկու ցուցահանդես-վաճառք` Երևանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ հունիսի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

«Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաև արտահանման ծավալների աճին»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Հունիսի 6-9-ը անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 40-ից ավելի ընկերություն, այդ թվում` օտարերկրյա:

Մեկնաբանել