Իտալիայի հավաքականի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասնակցությունը Աշխարհի առաջնության ընտրական փուլի Անգլիայի հետ կայանալիք հանդիպմանը բացառված է: Այս մասին հայտարարել է Իտալիայի ընտրանու բժիշկ Էնրիկե Կաստելացին: Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» դարպասապահը վնասվածք էր ստացել հավաքականի մարզման ժամանակ:
Նրա խոսքով 99 տոկոս հավանականությամբ աշխարհի քառակի չեմպիոնների դարպասին տեղ կզբաղեցնի ՊՍԺ-ի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն, թեև նա նույնպես ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից հետո:
Եթե Սիրիուգուն նույնպես չկարողանա խաղալ, ապա իտալացիների դարպասը կպաշտպանի Մատիա Պերինը, ով դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել հավաքականի կազմում:
Իտալիա – Անգլիա հանդիպումը կմեկնարկի հունիսի 15-ին Երևանի ժամանակով 2:00-ին: