ԱՄՆ-ը հաղթում է Գանային

Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբի երկրորդ խաղում ԱՄՆ-ի հավաքականը 2:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարավ Գանայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման առաջին իսկ րոպեին ամերիկացիներին առաջ մղեց Քլինթ Դեմփսին` խփելով այս առաջնության ամենաարագ գոլը: 82-րդ րոպեին Անդրե Այուին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն 4 րոպե անց Ջոն Բրուքսը կրկին առաջ մղեց ԱՄՆ-ին:

Յուրգեն Կլինսմանի սաները հաղթեցին 2:1 հաշվով և վաստակած 3 միավորով հավասարվեցին խմբի առաջատար Գերմանիային, որն իր հերթին 4:0 հաշվով առավելության էր հասել Պորտուգալիայի նկատմամբ:

Մեկնաբանել