Գերմանիա – Պորտուգալիա. մարզիչների կարծիքները

Մունդիալ 2014-ի խմբային փուլի Գերմանիա – Պորտուգալիա (4:0) խաղից հետո իրենց տպավորություններն են արտահայտել թիմերի գլխավոր մարզիչները.

Պաուլու Բենտու` Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Բացի Ուգու Ալմեյդայի վնասվածքից և մեր թույլ տված սխալներից, հանդիպման ելքի վրա մեծ ազդեցություն ունեցան նաև մրցավարի որոշումները: Պեպեի կարմիր քարտն ու 11 մետրանոցն իմ կարծիքով մտացածին էին: Այդուհանդերձ, մեր պարտության պատճառը ոչ միայն մրցավարի սխալներն էին, այլև պաշտպանությունում ու հարձակման գծում թույլ տված բազմաթիվ սխալները»:

Յոահիմ Լյով` Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Առաջին հանդիպումը գերազանց էր: Մենք այլ տարբերակ չունեինք` պետք է հաղթեինք: Հրաշալի օգտագործեցինք մեր հնարավորությունները` 6-ից 4-ն ավարտելով գոլերով: Միևնույն ժամանակ մրցակցին դրսևորվելու հնարավորություն չտվեցինք: Շատ կարևոր էր Ռոնալդուին արագություն հավաքելու հնարավորությունից զրկելը, հակառակ դեպքում նա չափազանց վտանգավոր է:»:

Մեկնաբանել