Մունդիալ 2014. առաջին տուրի ամփոփում

Ավարտվեց Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրը: 32 թիմ, 16 հանդիպում, ընդամենը 2 ոչ-ոքի, 48 գոլ, 6 կամային հաղթանակ, 2 անակնկալ:

A խմբում, որը միակն է, որ արդեն 2-րդ տուրի մեկ հանդիպում էլ է անցկացվել, առաջին տուրում անակնկալներ չգրանցվեցին. տանտերերի` Բրազիլիայի ընտրանին հաղթեց Խորվաթիային (3:1), Մեքսիկան` Կամերունին (1:0): Սակայն երկրորդ տուրի խաղում Բրազիլիան ընդամենը մեկ միավոր վաստակեց մեքսիկացիների դեմ խաղում (0:0): Այս խմբի մյուս հանդիպումը` Խորվաթիա – Կամերուն, կկայանա այսօր:

B խմբի առաջին իսկ արդյունքն անակնկալ էր: Աշխարհի գործող չեմպիոնը պարտություն կրեց նախորդ առաջնության եզրափակչի մասնակցից: Հոլանդիայի հաղթանակը կարող էր և օրինաչափ լինել, եթե նման տպավորիչ ու խոշոր հաշվով չլիներ (5:1): Մյուս խաղում Չիլին խնդիրներ չունեցավ Ավստրալիայի ընտրանու հետ (3:1):

C խմբում Կոլումբիան հաճելի տպավորություն թողեց` խոշոր հաշվով (3:0) պարտության մատնելով Հունաստանին: Կոտ դ’Իվուարն էլ իր հերթին պարտության մատնեց Ճապոնիային (2:1):

D խմբում գրանցվեց ամենամեծ անակնակլը. Կոստա Ռիկան կամային հաղթանակ տարավ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ (3:1): Այս խմբում կայացավ նաև ամենահետաքրքիր ու տպավորիչ խաղը` Անգլիա – Իտալիա (1:2):

E խմբում Հոնդուրասը չկարողացավ դիմադրել Ֆրանսիային (0:3), իսկ Շվեյցարիան մեծ դժվարությամբ հաղթեց Էկվադորին (2:1):

F խմբի ֆավորիտը` Արգենտինան 2:1 հաշվով առավելության հասավ Բոսնիայի նկատմամբ: Իսկ Իրան – Նիգերիա հանդիպումը, որում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, միանշանակ ամենաանհետաքրքիրն էր:

G խմբի առաջին իսկ խաղում Գերմանիան աշխարհին ցույց տվեց, թե ով է ֆավորիտը` ջախջախելով Պորտուգալիային (4:0): Մյուս հանդիպումը` ԱՄՆ-Գանա, ավարտվեց ամերիկացիների հաղթանակով (2:1):

H խմբում Բելգիան դժվարությամբ կոտրեց Ալժիրի դիմադրությունը (2:1): Ռուսաստանն էլ ոչ-ոքի խաղաց Հարավային Կորեայի հետ (1:1):

Առաջին տուրից հետո ռմբարկուների ցանկը գլխավորում է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը` 3 գոլ: 4 ֆուտբոլիստ դարձել է դուբլի հեղինակ` Ռոբին Վան Պերսի, Արիեն Ռոբեն (երկուսն էլ Հոլանդիա), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա), Նեյմար (Բրազիլիա):

Առաջին տուրի ամենագեղեցիկ գոլը՝ Ռոբին Վան Պերսի:

Ամենատպավորիչ հաղթանակը` Հոլանդիա:

Ամենալավ հանդիպումը` Անգլիա – Իտալիա:

Ամենասկանդալային խաղը (մրցավարական սխալի պատճառով)` Բրազիլիա – Խորվաթիա:

Ամենաանսպասելի արդյունքը` Կոստա Ռիկա – Ուրուգվայ:

Ամենակոպիտ սխալը` Իգոր Ակինֆեև (Ռուսաստանի հավաքականի դարպասապահ):

Ամենամեծ հիասթափությունը` Պորտուգալիա, Պեպե, Ռոնալդու:

A խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ
1 Բրազիլիա 2 1 1 0 3 1 4
2 Մեքսիկա 2 1 1 0 1 0 4
3 Կամերուն 1 0 0 1 0 1 0
4
Խորվաթիա
1 0 0 1 1 3 0

B խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ Մ.
1 Հոլանդիա 1 1 0 0 5 1 3
2 Չիլի 1 1 0 0 3 1 3
3 Ավստրալիա 1 0 0 1 1 3 0
4 Իսպանիա 1 0 0 1 1 5 0

C խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ Մ.
1 Կոլումբիա 1 1 0 0 3 0 3
2 Կոտ դ՛Իվուար 1 1 0 0 2 1 3
3 Ճապոնիա 1 0 0 1 1 2 0
4 Հունաստան 1 0 0 1 0 3 0

D խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ.
1 Կոստա Ռիկա 1 1 0 0 3 1 3
2 Իտալիա 1 1 0 0 2 1 3
3 Անգլիա 1 0 0 1 1 2 0
4 Ուրուգվայ 1 0 0 1 1 3 0

E խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ.
1 Ֆրանսիա 1 1 0 0 3 0 3
2 Շվեյցարիա 1 1 0 0 2 1 3
3 Էկվադոր 1 0 0 1 1 2 0
4 Հոնդուրաս 1 0 0 1 0 3 0

F խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ.
1 Արգենտինա 1 1 0 0 2 1 3
2 Իրան 1 0 1 0 0 0 1
3 Նիգերիա 1 0 1 0 0 0 1
4 Բոսնիա 1 0 0 1 1 2 0

G խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ.
1 Գերմանիա 1 1 0 0 4 0 3
2 ԱՄՆ 1 1 0 0 2 1 3
3 Գանա 1 0 0 1 1 2 0
4 Պորտուգալիա 1 0 0 1 0 4 0

H խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ.
1 Բելգիա 1 1 0 0 2 1 3
2 Ռուսաստան 1 0 1 0 1 1 1
3 Հ. Կորեա 1 0 1 0 1 1 1
4 Ալժիր 1 0 0 1 1 2 0

Մեկնաբանել