Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը՝ մինչև հուլիսի վերջ

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մինչև հուլիսի վերջ: Հունիսի 18-ին այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտոնական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան, հաղորդում է civil.ge-ն:

«Նախապես սահմանել երկրոդ փուլի ժամկետը դժվար է, քանի որ դա կախված է ընտրատարածքային հանձնաժողովներ արդյունքների բողոքարկման, ինչպես նաև հնարավոր դատական գործընթացների հետ: Կարող եմ ասել, որ օգոստոսին երկրորդ փուլի անցկացումը բացառված է: Ամենաուշ ժամկետը՝ հուլիսի երկրորդ կեսն է»,- ասել է Ժվանիան:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հաղթողը իշխող «Վրացական երազանք» դաշինքն է: Վերջինիս հաղթնակ չի հաջողվել տանել 8 քաղաքում, այդ թվում մայրաքաղաք Թբիլիսիում, ինչպես նաև 11 շրջանների քաղաքային վարչություններում, որտեղ կանացկացվի ընտրությունների երկրորդ փուլ:

Մեկնաբանել