Լիոնել Մեսսին Իրանի հավաքականից 5 անգամ թանկ արժե

Transfermarket.de-ի տվյալներով՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 391.5 մլն եվրո է, իսկ նրանց այսօրվա մրցակցի՝ Իրանի ընտրանու ֆուտբոլիստների արժեքը 16 անգամ քիչ է՝ 24.5 մլն եվրո:

Ամենաթանկարժեք արգենտինացի ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է՝ 120 մլն եվրո՝ մոտ 5 անգամ ավելի թանկ քան ամբողջ Իրանի ընտրանին: Ամենաթանկարժեք իրանցի ֆուտբոլիստը «Ֆուլհեմի» կիսապաշտպան Աշքան Դեժագան է՝ 3 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Արգենտինա – Իրան հանդիպումը կկայանա այսօր, սկիզբը Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեկնաբանել