Ռոյ Հոջսոնը զայրացրել է Լուիս Սուարեսին

Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսը խոստովանել է, որ Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հայտարարությունից վիրավորվել է: Վերջինս Աշխարհի առաջնության խմբային փուլի Ուրուգվայ – Անգլիա (2:1) հանդիպումից առաջ Հոջսոնն ասել էր, որ չի կարելի Սուարեսին համեմատել Մեսսիի հետ և դասել մեծերի շարքին: Հոջսոնին Սուարեսը պատասխանեց խաղադաշտում՝ դառնալով դուբլի հեղինակ:

«Դա ոխ չէր, բայց Անգլիայում շատ էին խոսում իմ վնասվածքի մասին, իսկ նրանց մարզչի խոսքերն ինձ պարզապես զայրացրին»,- Սուարեսի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Մեկնաբանել