Մյուլլերը կխաղա ԱՄՆ-ի դեմ

Գերմանիայի հավաքականի տնօրեն Օլիվեր Բիրհոֆը հավաստիացրել է, որ Թոմաս Մյուլլերի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Գերմանիա – Գանա (2:2) հանդիպման վերջին րոպեին գերմանացիների կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը բախվեց Ջոն Բոեի հետ և պատռեց հոնքը:

«Հաջորդ խաղից առաջ Մյուլլերը ոչ մի խնդիր չի ունենա: Նրա մոտ ընդամենը արնահոսություն էր: Թոմասն ուժեղ տղա է և անպայման պատրաստ կլինի հաջորդ խաղին»,- Բիրհոֆի խոսքն է մեջբերում Eurosport-ը:

Յոահիմ Լյովի թիմն իր ակտիվում ունի 4 միավոր և գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Վերջում տուրում Գերմանիայի մրցակիցն ԱՄՆ-ի ընտրանին է:

Մեկնաբանել