Յուրա Մովսիսյանը կազատվի զինվորական ծառայությունից

Կառավարությունն պատրաստվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կառավարությանը ներկայացված համապատասխան որոշման նախագծի հիմնավորման բաժնում նշված է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը պայմանավորված է ֆուտբոլի 2014թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

«Յուրա Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին»,- նշված է կառավարության որոշման նախագծում։

Մեկնաբանել