Նիգերիա – Արգենտինա՝ 2:3. Մեսսին ու Մուսան՝ դուբլի հեղինակ

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով պարտության մատնեց Նիգերիային ու վաստակած 9 միավորով F խմբից առաջին տեղով մտավ 1/8 եզրափակիչ: Նիգերիան նույնպես փլոյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում Իրանը չկարողացավ հաղթել Բոսնիային:

Հանդիպման 4-րդ րոպեին արդեն հաշիվը 1:1 էր: Լիոնել Մեսսիի գոլին (3 ր.) պատասխանեց Ահմեդ Մուսան (4 ր.): Առաջին խաղակեսի վերջին րոպեին Արգենտինան կրկին առաջ անցավ ու կրկին Մեսսին դարձավ գոլի հեղինակ՝ գերազանց իրացնելով տուգանայինը:

Ընդմիջումից հետո երկու րոպե անց Մուսան հավասարեցրեց հաշիվը, սակայն 50-րդ րոպեին Մարկոս Ռոխոն անկյունայինի խաղարկումից հետո Արգենտինայի երրորդ գոլը խփեց: 63-րդ րոպեին Ալեխանդրո Սաբելյան որոշեց Մեսսիի փոխարեն խաղադաշտ մտցնել Ռիկարդո Ալվարեսին: Այդուհետ Արգենտինայի խաղը հարձակման գծում խամրեց: Հանդիպման վերջնամասն անցավ հավասար պայքարում և այլևս գոլեր չգրանցվեցին:

F խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը.

F խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ.
1 Արգենտինա 3 3 0 0 6 3 9
2 Նիգերիա 3 1 1 1 3 3 4
3 Բոսնիա 3 1 0 2 4 4 3
4 Իրան 3 0 1 2 1 4 1

Մեկնաբանել