Ռոդրիգեսի դուբլը Կոլումբիային դուրս բերեց քառորդ եզրափակիչ

Ավարտվեց Մունդիալ 2014-ի երկրորդ 1/8 եզրափակիչը: Կոլումբիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց առանց Լուիս Սուարեսի խաղացող Ուրուգվայի ընտրանու դարպասն ու քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց:

Կոլումբիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը (28 ր., 50 ր.), ով Աշխարհի առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրեց 5-ի և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցանկը: Ռոդրիգեսի առաջին գոլը միանշանակ կընդրկվի Մունդիալ 2014-ի լավագույն գոլերի տասնյակում:

Քառորդ եզրափակչում Կոլումբիայի հավաքականն ուժերը կչափի Բրազիլիայի ընտրանու հետ, որն ավելի վաղ ետխաղյա 11 մետրանոցներով (1:1, 3:2) առավելության հասավ Չիլիի նկատմամբ:

Մեկնաբանել