30 հունիս, 2014 12:00

Երջանիկները` Ղարաբաղից

Ֆարել Ուիլյամսի հայտնի Happy երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել նաև Արցախում:

«Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» (We Are Happy From Karabakh) հոլովակը պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հունիսի 29-ից` հրապարակման պահից ի վեր այն արդեն ունի ավելի քան 36 000 դիտում:

Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ` 120 մարդու մասնակցությամբ: Իր մասնակցությունն է բերել նաև Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի Բարոնուհի Քերոլայն Քոքսը` պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների և աշխատակիցների հետ միասին:

Տեսահոլովակի հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն` իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ:

Երգի հիման Երևանում ևս նկարահանվել են մի շարք տեսահոլովակներ