30 հունիս, 2014 11:45

Վրաստանը տոնեց ասոցացումը

Հունիսի 27-ին Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա համերգ՝ Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ արտերկրում և Վրաստանում բնակվող վրացի արտիստների մասնակցությամբ: Միջոցառմանը հավաքվածներին ուղերձով դիմել են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, ինչպես նաև համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդը:

Հունիսի 28-ին Բաթումիում փաստաթղթի ստորագրման կապակցությամբ վարչապետ Ղարիբաշվիլին Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ընդունելություն է կազմակերպել:

Լուսանկարները՝ Ղարիբաշվիլիի և Մարգվելաշվիլիի Facebook-ի պաշտոնական էջերի: