Աշխարհի ամենաֆուտբոլասեր նախագահը (ֆոտոշարք)

Կոստա Ռիկայի նախագահն ապացուցեց, որ ինքն աշխարհի ամենաֆուտբոլասեր քաղաքական գործիչն է: Լուիս Գիլերմո Սոլիսն իր երկրի ազգային հավաքականի հաղթանակից հետո հերթական անգամ դուրս է եկել փողոց ու ժողովրդի հետ ազգային տոնի վերածել Կոստա Ռիկայի ընտրանու պատմական հաղթանակը:

Հիշեցնենք, որ Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակչում Կոստ Ռիկան ետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ (1:1,5:3) Հունաստանի նկատմամբ և պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց:

Լուիս Գիլերմո Սոլիսը հանդիպումը նայել է տանը՝ հարազատների և ընկերների հետ միասին: Հաղթանակից հետո Կոստա Ռիկայի նախագահն ընտանիքի անդամների հետ, երկրի դրոշը ձեռքին շտապել է մայրաքաղաքի գլխավոր հրապարակ՝ ժողովրդի հետ կիսելու ուրախությունը:

«Այո, մենք արեցինք դա: Մեր ֆուտբոլիստները պարզապես հսկաներ են: Առա՛ջ, տղաներ: Ես հավատում եմ՝ դուք ամեն ինչ կարող եք անել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոստա Ռիկայի նախագահը և տեղադրել տոնախմբության լուսանկարները.

Մեկնաբանել