Բրազիլիա – Արգենտինա եզրափակիչը երազանք կլինի. Լիոնել Մեսսի

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին չի թաքցրել, որ ցանկանում է Աշխարհի առաջնության եզրափակչում խաղալ Բրազիլիայի ընտրանու դեմ: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

«Բրազիլիա – Արգենտինա եզրափակիչ Մարականայո՞ւմ: Դա երզանք կլինի: Միայն պատկերացրեք՝ որքան արգենտինացիներ կցանկանան մեր հաղթանակը: Այդ մասին հավերժ կխոսեն: Արգենտինացիները չափազանց ֆուտբոլասեր ազգ են, ինչպես և բրազիլիացիները, դա ֆանտաստիկ կլինի»,- ասել է Մեսսին:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 20:00-ին կմեկնարկի Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակիչ Արգենտինա – Շվեյցարիա հանդիպումը: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում ուժերը կչափի Բելգիա – ԱՄՆ հանդիպման հաղթողի հետ:

Մեկնաբանել