Պաշտպանիչ պատ` Այգեպարի դպրոցականների համար

Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նոր դրամահավաք է նախաձեռնել` սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցի շրջակայքում պաշտպանիչ պատ կառուցելու համար:

Նախագծի նկարագրությունում նշվում է. «Այգեպարը Շամշադինի 16 գյուղական համայնքներից մեկն է և ունի 648 բնակիչ: Գյուղի դպրոցում կա 54 աշակերտ, իսկ մանկապարտեզում 20-25 երեխա: Ապրուստ վաստակելու համար գյուղացիները իրենց տան տարածքի հողն են մշակում, քանի որ հողամշակման համար այլ անվտանգ վայրեր չկան, դիպուկահարների կրակոցների պատճառով: Գյուղը շատ մոտ է գտնվում Ադրբեջանի հետ սահմանին. տները գտնվում են սահմանից 100 մ հեռավորության վրա: Մանկապարտեզի ու դպրոցի շենքերը սահմանից հեռու են մոտ 300 մ-ով: Ամեն շաբաթ լուրերով հայտնում են սահմանի վրա հրադադարի ռեժիմի խախտման մասին, և կրակոցներն ուղղված են լինում քաղաքացիական շինությունների և դպրոցի ուղղությամբ: Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարաում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով: Դպրոցի շրջակայքում երեք մետր բարձրություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ օգտավործել իրենց խաղահրապարակը»:

Փոխանցումների համար գործում են հետևյալ հաշվեհամարները.

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ Գ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9, ԵՐԵՎԱՆ, ՀՀ

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ SWIFT# ARMIAM22

ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ 15700 01092470901

ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ՀՀ ԴՐԱՄ 15700 01092470300

ՍՏԱՑՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀՕՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿ CITIBANK N.A., NEW YORK

ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿԻ SWIFT CITIUS33

ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ 36116208

Մեկնաբանել