2 հուլիս, 2014 16:21

Դոն Ֆաբիոն Պետդումայում բացատրություն կտա

ՌԴ Պետդումայի ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով հանձնաժողվի նախագահ Իգոր Անանսկիխը հայտարարել է, որ ռուս պատգամավորները ցանկանում են Պետդումայում լսել Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի բացատրությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Պետդումայի ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով հանձնաժողվը մտադիր է հոկտեմբերի 3-ին խորհրադարանական լսումներ կազմակերպել 2018 թ. Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվելու թեմայով: Լսումներին անպայման կհրավիրենք սպորտի նախարարության ղեկավարներին, Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեակավարներին և Ֆաբիո Կապելոյին, որպեսզի հականանք՝ ինչպես և երբ է Դոն Ֆաբիոն պատրաստվում ուժեղացնել մեր հավաքականի խաղը»,- ասել է Իգոր Անանսկիխը:

Հիշեցնենք, որ Մունդիալ 2014-ում Ռուսաստանի ընտրանին Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: