ՖԻՖԱ-ն հաշվեհարդար է տեսնում Մարադոնայի հետ

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը Դիեգո Մարադոնային արգելել է աշխարհի առաջնության հանդիպումները նայել VIP գոտուց: Նման ձևով ՖԻՖԱ-ն ցանկանում է պատժել համաշխարհային ֆուտբոլի լեգենդին, քանի որ նա համաձայն չէր Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսի որակազրկման հետ և խիստ քննադատել էր ՖԻՖԱ-ին ու այդ կառույցի ներկայացուցիչներ Պելեին ու Բեկենբաուերին:

Folha de Sao Paulo-ի հաղորդմամբ՝ Արգենտինա – Նիգերիա և Արգենտինա – Իրան հանդիպումներին Մարադոնան հետևել է հատուկ հյուրերի համար նախատեսված հատվածից, իսկ այժմ նրան զրկել են այդ իրավունքից և Արգենտինա – Բելգիա կիսաեզրափակչին նա կարող է հետևել միայն որպես շարքային երկրպագու:

Մեկնաբանել