Վան Գալն իսկական հրաշագործ է. Ռոբեն

Հոլանդիայի հավաքականի առաջատար Արիեն Ռոբենը Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Կոստա Ռիկայի նկատմամբ առավելության հասնելուց հետո (0:0, 4:3) խոստովանել է, որ իրենց թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի ներդրումն անչափ մեծ է իրենց հաջողության մեջ:

Հիշեցնենք, որ հանդիպման 120-րդ րոպեին Լուի վան Գալը հիմնական դարպասապահ Յասպեր Սիլեսենի փոխարեն խաղադաշտ մտցրեց Թիմ Քրուլին, ով երկու 11 մետրանոց ետ մղեց ու հաղթանակ պարգևեց Հոլանդիային:

«Մենք սուպերմարզիչ ունենք և հրաշալի կոլեկտիվ: Բոլորն իրենց ներդրումն ունեն թիմի հաջողության մեջ: Ահա և պահեստային դարպասապահը մտավ խաղադաշտ ու աչքի ընկավ: Ֆուտբոլիստներից ոչ ոք, այդ թվում նաև Սիլեսենը չգիտեին, որ Վան Գալը դարպասապահ փոխարինելու մտադրություն ուներ: Մեր մարզիչն իսկական հրաշագործ է»,- հայտարարել է Ռոբենը:

Մեկնաբանել