8 հուլիս, 2014 16:37

Բիբլիական աղետ

«Էկոլուր» բնապահպանական տեղեկատվական կազմակերպությունը ֆիլմ է պատրաստել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարներին սպառնացող վտանգի մասին: «Բիբլիական աղետ» վերնագրված ֆիլմը ներկայացնում է Արարատյան դաշտի և Սևանա լճի ջրի խնդիրը, ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները և ինչու են գյուղացիները մնացել առանց ջրի: