Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Ւրակլի Ղարիբաշվիլին կառավարության հունիսի 15-ի նիստին, հաղորդում է վրացական Interpressnews գործակալությունը: Նրա խոսքով՝ թեմայի շուրջ արվել են մի շարք չհիմնավորված հայտարարություններ, և իրականացվել է նպատակաուղղված արշավ: Փոխվարչապետ Կախա Քալաձեն իր հերթին հավաստիացրել է, որ էլեկտրաէներգիան չի թանկանա: «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպառնալիք չկա, և կպահպանվի նույն սակագինը, որը եղել մեր իշխանության գալոց հետո և որը այդ ժամանակ կրճատվել էր 4 թեթրիով»,- ասել է փոխվարչապետը:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի որոշմամբ վերջնական սպառողների, այդ թվում` բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով: Հանձնաժողովը հուլիսի 1-ի նիստին հաստատեց արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ըստ այդմ` օգոստոսի 1-ին բնակչության համար ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ/կՎտ/ժ։