Քաշաթաղում ականի վրա մեքենա է պայթել. մեկ զոհ, երեք վիրավոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի մոտ հուլիսի 22-ին` ժամը 06:00-ի սահմաններում, հակատանկային ականի վրա Toyota Land Cruiser Prado մակնիշի (համարանիշը` 71 OM 100) մեքենա է պայթել: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրեց ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բաժնի պետը, ԼՂՀ ծառայությունը Քաշաթաղի շրջան համապատասխան բաժնից այս մասին ահազանգ է ստացել 06:47-ի սահմաններում:

Դեպքի վայր են մեկնել նախ Քաշաթաղի, ապա Ստեփանակետրի սակրավորական խումբն ու արագ արձագանքման փրկարարները: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում մեքենան պայթել է հակատանկային ականի վրա: Ուղևորների թվում է եղել նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վարորդը` Արմեն Խլղաթյանը, տեղում մահացել է: Արմավիրի քաղաքապետն ու մյուս երկու ուղևորները` Արթուր Բաղդասարյանն ու Գառնիկ Ավետիսյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել են Երևան: Վիրավորների առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ դեռ չկան:

Մեկնաբանել