Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կշահագործվի մինչև տարեվերջ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Հուլիսի 24-ին տեղի ունեցած կառավարության նիստին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ ինստիտուտը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:

Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:

Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կառավարությունում նշում են, որ այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014-ը հռչակվել է մեծ երգահանի տարի:

Մեկնաբանել