2 օգոստոս, 2014 13:00

Բարեկամավանը կրկին գնդակոծվել է

Այսօր կեսօրին մոտ հերթական անգամ գնդակոծվել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը: Գյուղապետ Գագիկ Աբազյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ գյուղի ուղղությամբ գնդակոծությունը տևել է 15 րոպե: «Հայկական կողմը շատ կարճ ժամանակում լռեցրեց հակառակորդին»,- ասաց Աբազյանը:

Նա նաև նշեց, որ Բարեկամավանը տարհանելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: «Լարվածություն կա, բայց գյուղն ապրում է իր առօրյայով»,- ասաց նա: