2 օգոստոս, 2014 13:12

Սամուել Էտո’Օն տեղափոխվում է «Ռոմա»

Կամերունի հավաքականի առաջատար Սամուել Էտո’Օն արդեն ժամանալ է Հռոմ, որտեղ պայմանագիր կկնքի Իտալիայի փոխչեմպիոն «Ռոմայի» հետ: Այս մասին հաղորդում է Eurosport-ը: Իտալական ակումբում կամերունցին կստանա տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ:

Էտո’Օն նախորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման և դարձել է 9 գոլի հեղինակ, իսկ այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով լքել է անգլիական ակումբը:

Նշենք, որ աֆրիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև թուրքական «Գալաթասարայը»: