2 օգոստոս, 2014 13:12

Չինարի. հակառակորդը կրակում է բոլոր ուղղություններով

Տավուշի մարզի Չինարի գյուղում հացահատիկի դաշտերի մի մասը չի հնձվում, քանի որ ադրբեջանցիները կրակում են կոմբայնի վրա: Կարմիր խաչը փորձեց օգնության գալ և իր ներկայությամբ զսպել ադրբեջանցիներին: Սակայն նրանք ևս ընկան կրակի տակ: ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն ու օպերատոր Գևորգ Հարոյանը Չինարիում այցելել են ամենից վտանգավոր տեղամասերը: