Հակառակորդը լռեցվել է նաև Դովեղի և Ոսկեվանի ուղղությամբ

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական դիրքերից ականանետային (минoмет) կրակ է բացվել հայ-ադրբեջանական սահմանի Ոսկևան-Բաղանիս ուղղությամբ: Գյուղերի բնակիչները ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ ականներն ընկել են զորամասի տարածքին մոտ և Ոսկևանում:

Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը ՍիվիլՆեթին ասաց, որ ականանետային կրակը բացվել է վաղ առավոտյան, մեր կողմից անմիջապես հակառակորդը լռեցվել և դադարեցրել է կրակը: «Առավոտյան ժամը յոթից հանգիստ է»,- ասաց Ալեքսանյանը:
Հարաբերական հանգիստ է նաև Դովեղում: Բնակիչները ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ: Այսօր գյուղացիները դուրս չեն եկել այն դաշտեր ու այգիներ, որոնք հակառակորդի ուղղակի կրակի տակ են:

Մեկնաբանել