ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Տավուշ այցելությունից

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Տավուշի մարզի սահմանամերձ հատված այցերից՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայnքով լարվածության աճը և անվտանգության խնդիրը։ Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակված է նաև ԱՄՆ պետական պաշտոնյաների այցը սահմանամերձ այս հատվածներ: Վտանգավոր գյուղերի շարքում դեսպանությունը նշում է Վազաշենը, Վարագավանը, Պառավաքարը, Այգեպարը, Ազատամուտը և Բարեկամավանը: Դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին նաև զգուշացնում է, որ վտանգավոր է Երևան-Թբիլիսի M-16/H-26 ճանապարհի Ազատամուտից մինչև Ջուջևան և Վրաստանի հետ սահման հատվածը:

«Լարվածությունն աճել է նաև Լեռնային Ղարաբաղի մասի շփման գծում: Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ԱՄՆ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի լինել»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում:

Վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը կտրուկ մեծացել է։ Հայկական կողմը մի քանի ուղղություններով հետ է մղել հակառակորդի դիվերսիոն հարձակումները:

Մեկնաբանել